Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ինտրիգ՝ թեկուզև տեղական նշանակության

Ինտրիգ՝ թեկուզև տեղական նշանակության
20.05.2016 | 09:41

Ավարտին է մոտենում ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Սեփական հարկի տակ երկրի չեմպիոնության թիվ մեկ հավակնորդ «Ալաշկերտը» 2:3 հաշվով զիջեց Գյումրու «Շիրակին»: Այժմ նրանց մեջ միավորների տարբերությունը հասել է երեքի: Շնորհիվ հաղթական այս երեք միավորի, գյումրեցիները, որ արդեն իսկ, որպես նվազագույն, նվաճել են Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունք, շարունակում են մնալ չեմպիոնական տիտղոսի հավակնորդ: Երրորդ տեղում գտնվող «Փյունիկին» շրջանցելու հնարավորությունից զրկվեց «Գանձասարը», որքան էլ «Արարատի» հետ հանդիպումը կապանցիների համար հաղթական էր՝ 2:0: Իր հերթին հաղթական հանդիպում ունեցավ «Փյունիկը»՝ 2:1 հաշվով հաղթելով «Միկային»: Առաջնության վերջին տուրում 49 միավոր ունեցող «Շիրակը» հյուրընկալելու է «Արարատին», «Ալաշկերտի» (52 միավոր) մրցակիցը կլինի «Միկան»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ